00:00:00

Մտահոգիչ իրականությունը. ՀՀ բնակչության քանի՞ տոկոսն է Արցախի հարցը բեռ համարում․ «Փաստ»

09:36, 08 հուլիս 2021 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պարզվում է, որ Հայաստանի բնակչության 76 տոկոսը Արցախի հարցը բեռ է համարում և ուրախ է, որ նույնիսկ նման գնով կարելի է ազատվել այդ բեռից: Սրանք իրականացված հարցումների արդյունքներն են, որոնք, «Փաստ» թերթի տեղեկություններով, հուլիսի 6-ին «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության PMI Science գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ներկայացրել է սոցիալական ներդրող և գործարար, «Հայաստան-2041» հիմնադրամի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ ցավով արձանագրելով, որ մեր հասարակության մեջ նման մոտեցում ունեցողներն այդպիսի մեծ քանակ են կազմում: Մեր տեղեկություններով, Վարդանյանը խոսել է նաև այլ խնդիրների, այդ թվում՝ կրթական համակարգում առկա խորքային հիմնահարցերի մասին: Մասնավորաբար, նա նշել է, որ երբ իր որդին ծառայել է Հայոց բանակում, յուրաքանչյուր 100 ծառայողից 8-ը գրել-կարդալ չի իմացել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր