00:00:00

ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի շատ վտանգավոր փուլի մասին

03:49, 07 հուլիս 2021 Հասարակություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակը շատ վտանգավոր փուլում է, չնայած դրա դեմ պայքարում միջազգային հանրության կողմից ձեռք բերված առաջընթացին: Դրա հետ մեկտեղ ԱՀԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ համաշխարհային հանրությունն առաջընթաց է արձանագրում համաճարակի վերահսկողության հարցում: Ստեղծված իրավիճակում «միակ ելքը» նա համարում է երկրներին աջակցություն ցուցաբերելը անհատական պաշտպանական միջոցների, թեստերի, բուժական նյութերի եւ պատվաստանյութերի արդարացի բաշխման հարցում: Գեբրեյեսուսը նաեւ հիշեցրել է, որ այս պահին պանդեմիայի հետ կապված սահմանափակումները մեղմացնում են այն երկրները, որոնք ունեն կորոնավիրուսի դեմ պայքարի գործիքներ, առաջին հերթին՝ պատվաստանյութեր: Սակայն պետությունները, որոնք բավարար մատակարարումների հասանելիություն չունեն, բախվում են հոսպիտալացման եւ մահացության ալիքների հետ, եզրափակել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր