00:00:00

Ոռոգման ջրի խնդրի կարգավորման համար ձեռնարկվում են բոլոր միջոցառումները. Շիրակի մարզպետը հանդիպել է հողագործների հետ

02:29, 07 հուլիս 2021 Հասարակություն

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր՝ հուլիսի 6–ին,  հանդիպել է ոռոգման խնդրով մտահոգ մի շարք հողօգտագործողների հետ։ Ինչպես  փոխանցում է  Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը, հանդիպմանը մասնակցել են նաեւ «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատուները։ Մարզպետը  տեղեկացրել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, օրեր առաջ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետեւանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման եւ օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաեւ ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման նպատակով։ Հովհաննես Հարությունյանը խնդրով մտահոգ շիրակցիներին ներկայացրել է աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ կայցելի Շիրակի մարզ. խնդրի կարգավորման համար ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցառումները։ Հիշեցնենք, որ հուլիսի 5–ին,  Շիրակի մարզի մի քանի համայնքների բնակիչներ փակել էին Երեւան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը՝ պահանջելով կամ լուծել ոռոգման ջրի հարցը, կամ փոխհատուցում հատկացնել։ Այդ պահանջով շիրակցիները  նախորդ շաբաթ եւս բողոքի ակցիա էին իրականացրել՝ փակելով ճանապարհը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր