00:00:00

Ամերիկյան զորքերի ավելի քան 90 %-ը դուրս է բերվել Աֆղանստանից

01:39, 07 հուլիս 2021 Հասարակություն

Ամերիկյան զորքերի դուրս բերումն Աֆղանստանից ավարտվել է ավելի քան 90 տոկոսով: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներ, նման տվյալներ է հաղորդել Պենտագոնը: ԱՄՆ-ն և դաշնակից երկրները մտադիր են մինչև 2021 թվականի սեպտեմբերի 11-ն ավարտին հասցնել իրենց զորակազմն աֆղանական տարածքներից: Դիտորդները մտավախություն են հայտնում, որ Աֆղանստանից արտասահմանյան զորքերի հեռանալուց հետո այնտեղ կարող են առավել ակտիվ գործունեություն ծավալել «Թալիբան» ծայրահեղական շարժման անդամները: Վերջին ամիսներին թալիբները հարձակումներ են իրականացնում, որոնց ընթացքում իրենց հաջողվել է նոր տարածքներ զավթել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր