00:00:00

Ռուսաստանում կորոնավիրուսից մահացությունների թիվը հասել է առավելագույնի

00:29, 07 հուլիս 2021 Հասարակություն

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացությունների թիվը հասել է առավելագույնի: Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսը խլել է 737 մարդու կյանք, հայտնել է Vesti.ru-ն՝ վկայակոչելով վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Համավարակի սկզբից ի վեր մահերի ընդհանուր թիվը 139.316 է: Առողջացել է ավելի քան 18,4 հազար մարդ: Ռուսաստանում համավարակի ողջ ժամանակահատվածում իրականացվել է COVID-19-ի ավելի քան 152,7 միլիոն թեստավորում, որից 385 հազարը կատարվել է վերջին մեկ օրվա ընթացքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր