00:00:00

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ

23:29, 06 հուլիս 2021 Հասարակություն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գասպարյանների ընտանիքին` ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դուդուկահար եւ կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։ «Խոր ցավով տեղեկացա հայ երաժշտարվեստի զարգացման եւ հանրահռչակման գործում իր մեծագույն ներդրումն ունեցած՝ լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան մասին: Հատկապես Վարպետի շնորհիվ հայկական ծիրանափողը նվաճեց համաշխարհային նոր բեմեր ու էկրաններ՝ հպարտության եւ ոգեւորության բազում անկրկնելի պահեր պարգեւելով ինչպես աշխարհասփյուռ հայությանը, այնպես էլ միլիոնավոր երաժշտասերների` աշխարհի տարբեր ծայրերում: Ես եւս ուրախ եմ, որ առիթ եմ ունեցել Ջիվան Գասպարյանի կյանքի օրոք վայելելու նրա բարձրարվեստ կատարումները եւ պետության կողմից գնահատելու անվանի երաժշտի ու կոմպոզիտորի  մեծ վաստակը: Ջերմությամբ եմ հիշում մեր բոլոր հանդիպումներն ու զրույցները: Խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Գասպարյանների ընտանիքին, Ջիվան Գասպարյանի արվեստի միլիոնավոր երկրպագուներին եւ մեր ամբողջ ժողովրդին՝ այս մեծ կորստի կապակցությամբ»,- նշվում է ցավակցական հեռագրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր