00:00:00

Հայաստանում գործազուրկների թիվը հունվարի համեմատ ավելացել է

23:11, 06 հուլիս 2021 Հասարակություն

Հայաստանում 2021թ.-ի մայիսին հունվարի համեմատ գործազուրկների թիվն ավելացել է 444-ով։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ 2021թ.-ի հունվարին գործազուրկների թիվը կազմել է 61 757, իսկ մայիսին՝ 62 201։ Փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին այս տվյալները համապատասխանաբար կազմել են 62 608, 62 999 և 62 711։ Աշխատուժի պահանջարկն աճել է հատկապես մարտ և մայիս ամիսներին՝ կազմելով 2341 և 2365։ 2021թ.-ի մայիսին աշխատուժի պահանջարկն ամենաշատը գրանցվել է արդյունաբերության ոլորտում՝ 164 աշխատող է պահանջվել, սպասարկման ոլորտում՝ 118 մարդ, մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում՝ 95 մարդ, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 92 մարդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր