00:00:00

Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներն իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում. ԱԻՊԾ

23:04, 06 հուլիս 2021 Հասարակություն

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնումները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում շարունակվում են:  Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։ Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներն իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Որոնողական աշխատանքների արդյունքում՝ զինադադարից հետո մինչ օրս, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ռազմական գործողությունների մասնակիցների և քաղաքացիական անձանց ընդհանուր 1596 աճյուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր