00:00:00

Երևանի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

14:05, 06 հուլիս 2021

Հուլիսի 6-11-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Մայրաքաղաքում այսօր, հուլիսի 10-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 7-9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ: Մարզերի առանձին շրջաններում այսօր, հուլիսի 9-ին կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 10-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ կարճատև անձրև և ամպրոպ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր