00:00:00

Ամերիկուհին ցանկացել է բանկոմատից 20 դոլար հանել, սակայն հաշվեհամարին 1 մլրդ դոլար է հայտնաբերել

05:35, 06 հուլիս 2021 Հասարակություն

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում կինը ցանկացել է բանկոմատից 20 դոլար հանել և իր հաշվեհամարին 1 մլրդ դոլար է հայտնաբերել, հաղորդում է New York Post-ը: Ջուլիա Յոնկովսկիի խոսքով՝ անակնկալը չի ուրախացել իրեն և չնայած իր կամքից անկախ դարձել է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը, ամեն կերպ փորձել է պարզել՝ ինչպես է իր հաշվին այդքան գումար ավելացել և ցանկացել է րոպե առաջ այդ գումարը վերադարձնել «իրական սեփականատիրոջը»։ «Աստված իմ, ես սարսափած էի։ Ես գիտեմ, որ մարդկանց մեծ մասը կմտածեր, որ վիճակախաղ է շահել, բայց ես սարսափած էի»,- խոստովանել է ամերիկուհին։ Յոնկովսկին դիմել է տեղական Chase Bank-ին, որտեղ դեռևս չեն մեկնաբանել տեղի ունեցած թյուրիմացությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր