00:00:00

Տեղի է ունեցել ոչ ցանկալի երևույթ. նախարարը ցրեց հավաքականը

00:15, 02 մարտ 2018 Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում անցկացվեցին Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի լսումները՝ 2018 թվականին Հարավային Կորեայում կայացած ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի Հանրապետությունը ներկայացրած լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի վնասված մարզագույքի հետ կապված խնդիրների վերաբերյալ:

Լսումներն անցկացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Ներկա էին Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը, գործկոմի անդամները, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:

Ելույթ ունեցան Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը, ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:

Նախարար Հ. Ռոստոմյանը փաստեց, որ իսկապես տեղի է ունեցել ոչ ցանկալի երևույթ. օլիմպիական խաղերի ժամանակ վնասվել է Աշոտ Կարապետյանի մարզագույքը: «Այդ խնդիրը, սակայն, շատ կարճ ժամանակահատվածում լուծում է ստացել՝ միաժամանակ դառնալով անհարկի շահարկումների առիթ»,- նշել է նախարարը:

Լսելով կողմերին՝ նախարարն առաջարկեց ֆեդերացիային ցրել դահուկասպորտի հավաքականը և ձևավորել նորը: Որոշվեց նաև, որ ֆեդերացիան գումարելու է ամենամսյա գործկոմի նիստ, որոնց ներկա են գտնվելու ներկայացուցիչներ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից և ՀԱՕԿ-ից:

Հանդիպման վերջում նախարարը հորդորեց ներկաներին զերծ մնալ անձնական խնդիրները մարզական ոլորտ տեղափոխելուց, առավել ևս եթե դա վերաբերում է այնպիսի միջոցառման, ինչպիսին օլիմպիական խաղերն են: «Յուրաքանչյուր նմանատիպ չկշռադատված քայլ վնասում է մեր երկրի հեղինակությանը»,- եզրափակել է Հ. Ռոստոմյանը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31