00:00:00

Արդյո՞ք հերոս են գերիները, թե՞՝ ոչ

16:05, 05 հուլիս 2021 Բլոգ

Այն մասով՝ արդյո՞ք հերոս են գերիները, թե՞՝ ոչ։
Իրականում, դիսկուրսն իր էությամբ աբսուրդ է, և ես կարծում եմ, որ այն արհեստականորեն ստեղծվել է ՝ բարոյական սահմաններից ևս մեկը լղոզելու համար։
Պետք է հաշվի առնել շատ կարևոր մի նրբերանգ։
Զանգվածային կերպով չի կարելի հերոսության կամ դավաճանության սահմանում տալ գերեվարված մարդկանց:
Կասկած չկա, որ յուրաքանչյուր առանձին գործ պետք է քննվի առանձին:
Ի վերջո, գերի են ընկնում տարբեր ձևերով և տարբեր մարդիկ:
Դուք չեք կարող նույն հարթության վրա դնել վիրավորին կամ կոնտուզիահար զինվորին, ում գերի են վերցրել ծանր վիճակում և մի անձնավորության, ով լքելով և դավաճանելով իր ծառայակից ընկերներին, բարձրացրեց ձեռքերը, ինչպես նաև անհնար է միանշանակ մեկնաբանել այն զինվորներին, որոնք գերեվարվել էին սպաների դավաճանության կամ հրամանատարության հիմար քայլերի պատճառով:
Այնպես որ, գերիների «հերոսության կամ հակահերոսության» մասին վեճի բուն իմաստն անհեթեթ է և վտանգավոր:
Արման Աբովյանի գրառումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր