00:00:00

Հռոմի պապը աղիների վիրահատություն է տարել

14:23, 05 հուլիս 2021 Հասարակություն

Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ աղիների դիվերտիկուլային հիվանդության հետ կապված վիրահատությունը հաջող է անցել: Այս մասին հայտնել է ANSA- ն՝ հղում անելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը: «Հռոմի պապը կեսօրին հոսպիտալացվել է Ջեմելի կլինիկայում, որտեղ երեկոյան պլանային վիրահատություն է տարել սիմպտոմատիկ ստենոզի (աղիների դիվերտիկուլային հիվանդություն) հետ կապված», - հայտնել են Վատիկանից: Պարզաբանվում է, որ ընդհանուր անզգայացմամբ արված վիրատահությունը հաջող է անցել: Կիրակի Ֆրանցիսկոս պապը ավանդական քարոզ է անցկացրել՝ դիմելով հավատացյալներին եւ տեղեկացնելով նրանց սպասվող ուղեւորության մասին դեպի Հունգարիա, ապա Սլովենիա (սեպտեմբերի 12-15-ը):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր