00:00:00

Ինչ է «Սիբիրյան խոցը» և ինչպես է փոխանցվում մարդուն

01:36, 03 հուլիս 2021 Հասարակություն

Հայաստանում վերջին մի քանի օրում լայն տարածում է գտել «Սիբիրյան խոց» հիվանդությունը։ Ինչպես հայտնի է, հուլիսի 1-ի դրությամբ՝  Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ Հայաստանում հաստատվել էր «Սիբիրյան խոցով» վարակվելու 3 դեպք, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզում գրանցվել է նույն հիվանդության ևս 7 դեպք։ Ի՞նչ է «Սիբիրյան խոցը»։ Այն վարակիչ հիվանդություն է, որի վարակի աղբյուրը խոշոր և մանր եղջերավորներն են։ Հիվանդ կենդանուց ստացված կաշին, մորթին, մազերը և դրանցից պատրաստված առարկաներն իրենցից երկարամյա համաճարակաբանական վտանգ են ներկայացնում: Մարդը մեծ մասամբ վարակվում է «Սիբիրյան խոցով» հիվանդ կենդանու հարկադիր մորթի ժամանակ, կենդանու միսը և մսամթերքը սննդում կիրառելիս, անկած կենդանիների դիերի, մորթու, կաշվի և այլնի հետ ուղղակի շփման հետևանքով, հիվանդ կենդանիներին խնամելիս: Ախտանշաններ են՝ տենդ, պարանոցի և պարանոցային ավշային հանգույցների այտուց, ցավ կոկորդում, ցավոտ կլման ակտ, խռպոտություն, սրտխառնոց և փսխում, հատկապես՝ արյունային, դիարեա կամ արյունային լուծ, գլխացավ, որովայնի ցավ, ուշագնացություն, որովայնի (ստամոքսի) այտուց:
Տարբերում են «Սիբիրյան խոցի» 4 կլինիկական ձև՝ մաշկային,  ստամոքսաղիքային, ինհալյացիոն, ներարկումային։
Հայաստանում այժմ տարածում է գտել մաշկային ձևը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր