00:00:00

Արմեն Չարչյանն այլևս «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենը չէ. Արամ Վարդևանյան

01:25, 03 հուլիս 2021 Հասարակություն

Այսօր Վերաքննիչ դատարանում սկսվել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բերված բողոքի քննությունը: Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում պաշտպան Արամ Վարդևանյանը, անդրադառնալով Չարչյանի առողջական վիճակին, ասաց, որ նա դեռ գտնվում է հիվանդանոցում: «Սրտի վերաբերյալ բժշկական միջամտություն է եղել: Հուսով ենք՝ դրական դինամիկա կլինի: Նույնիսկ, եթե դատարանը որոշի վերացնել կալանավորումը, պրոֆեսոր Չարչյանն այս պահին չի կարող դուրս գրվել հիվանդանոցից»,- եզրափակեց պաշտպանը:
Նա նաև հիշեցրեց, որ ԱԺ 7 պատգամավորներ ու Հայաստանում հեղինակություն վայելող 3 բժիշկներ դիմել էին դատախազություն՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կիրառված կալանավորումը անձնական երաշխավորություն խափանման միջոցով փոխարինելու միջնորդությամբ: «Իրենցից յուրաքանչյուրը պատրաստ էր 500 հազար դրամ գումար վճարել, բայց դա բավարար չէր: Դա նշանակում է, որ ուղղակի պետք է, որ պրոֆեսոր Չարչյանն ազատության մեջ լինի: Կներեք, բայց դա իրավաբանություն չէ»: Արամ Վարդևանյանը տեղեկացրեց՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանը, բավարարելով կալանքի միջնորդությունը, հիմք էր ընդունել այն հանգամանքը, որ Չարչյանը «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենն է՝ փաստացի հնարավոր վկաների վերադասը: «Երեկ «Իզմիրլյան» ԲԿ-ն հայտարարություն տարածեց, ես նաև իրավաբանական անձանց ռեգիստրից վերցրի քաղվածք, համաձայն որի՝ 30.06.2021թ-ից Արմեն Չարչյանը «Իզմիրլյան» ԲԿ տնօրենը չէ: Երկու հիմքն էլ արդեն չկա, բայց Արմեն Չարչյանը դեռ կալանավորված է»,- ասաց Վարդևանյանը: Այսօր ավելի վաղ Չարչյանի մյուս պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ այսօր այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվելու: Պատգամավորի թեկնածուն մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր