00:00:00

Կիպրոսի իշխանությունները փոխել են զբոսաշրջիկների համար մուտքի կանոնները

01:05, 03 հուլիս 2021 Հասարակություն

Կիպրոսի իշխանությունները փոփոխություններ են կատարել օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքի կանոններում, հաղորդել է ATOR-ը: «Կարմիր» կատեգորիայի երկրներից ճանապարհորդողների համար, որոնց մեջ է նաեւ Ռուսաստանը, այժմ COVID-19-ի ՊՇՌ թեստի արդյունքը, որն արվում է ժամանելուն պես, հասանելի կլինի երեք ժամվա ընթացքում` www.covid-testcyprus.com թվային հարթակում: Նախկինում այս տեղեկատվությունը զբոսաշրջիկների հեռախոսներին ուղարկվում էր SMS հաղորդագրությամբ: Կղզի մուտք գործելու կանոնները չեն փոխվել՝ չպատվաստվածները պետք է երկու ՊՇՌ թեստ հանձնեն: Առաջինը՝ մեկնումից ոչ շուտ, քան 72 ժամ առաջ: Դրա արդյունքը ներբեռնվում է Cyprus Flight Pass հարթակ՝ մեկնումից առաջ 48 ժամվա ընթացքում: Երկրորդ թեստն արվում է ժամանելուն պես: Լառնակայի օդանավակայանում այն ​​արժե 30 եվրո, Պաֆոսի օդանավակայանում՝ 32 եվրո: 12 տարեկանից ցածր երեխաներն ազատվում են թեստավորումից: Կորոնավիրուսի ՊՇՌ թեստերը անհրաժեշտ չեն այն ճանապարհորդների համար, ովքեր անցել են «​Սպուտնիկ V»-ով պատվաստման ամբողջական կուրսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր