00:00:00

Հայաստանում էլեկտրաէներգիայի դեֆիցիտ կա. Անվտանգային լրջագույն խնդիր ունենք. փորձագետ

23:39, 02 հուլիս 2021 Հասարակություն

Հայաստանում էլեկտրաէներգիայի դեֆիցիտի հետ կապված անվտանգային լրջագույն խնդիրներ ունենք։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց անվտանգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։ Մասնագետը մանրամասնեց՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի դեֆիցիտը պայմանավորված է նախ ատոմակայանի հետ, որի աշխատանքը կանգնած է։ «Բացի այդ չի աշխատում Հրազդան 5-րդ էներգաբլոկը։ Հաջորդ ամենակարևոր պատճառն էլ այն է, որ նախկինում Հայաստան տարեկան մոտ 300 մլն ԿՎ/ժ էլեկտրաէներգիա էր գալիս Արցախից, որտեղ տասնյակ ՀԷԿ-եր էին աշխատում։ Հիմա այդ ՀԷԿ-երի մեծ մասը գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Այս խնդիրները միասին հանգեցրել են նրան, որ ՀՀ-ում կա էլեկտրաէներգիայի դեֆիցիտ, ինչը հանգեցրել է նրան, որ Հայաստանում գտնվող հիդրոկայաններն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով»,-ասաց Արմեն Մանվելյանը՝ նկատելով, որ սա կարող է ինչ-որ կերպ ազդել ջրի բացթողման և այլ խնդիրների վրա։ Դիտարկմանը, որ մի շարք գյուղերում բնակիչները բողոքում են ոռոգման խնդրից՝ մատնանշելով ՀԷԿ-երի աշխատանքը։ Ըստ նրանց՝ ջրամբարներում ջուրը ժամանակին չի օգտագործվել, քանի որ ՀԷԿ-երի աշխատանքն է ապահովվել։ Արմեն Մանվելյանի խոսքով բնականաբար էլեկտրաէներգիայի դեֆիցիտը կապ ունի ջրամբարների աշխատանքի հետ, բայց հիդրոկայանի տնօրենը չի որոշում, երբ միացնի կամ անջատի ջուրը, դա պետական որոշում է։ «Անվտանգային լրջագույն խնդիրներ ունենք։ Չենք կարողանում այս բնագավառում ներդրումներ բերենք, քանի որ էլեկտրաէներգիայի արտահանման խնդիր ունենք։ Քանի դեռ համապատասխան հզորություններ չունենք, չենք կարող արտահանել, ինչն էլ նշանակում է, որ ներդրումներ նույնպես չենք կարողանա ներգրավել։ Այս ամենը փոխկապակցված շղթա է»,-եզրափակեց Արմեն Մանվելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր