00:00:00

«ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցման գործընթացին». Բաքվում ԱՄՆ դեսպան

23:29, 02 հուլիս 2021 Հասարակություն

Ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են և ակտիվորեն ներգրավված են Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման գործընթացում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգը, գրում է minval.az-ը: «Վերակառուցումն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ՝  ականազերծման, ճարտարապետական և դիզայներական ընկերությունների, և հնարավոր է՝  էներգետիկ ընկերությունների կողմից: Որոշ ընկերություններ արդեն համաձայնություն են ստացել գործելու», - ասել է դիվանագետը: Դեսպանն Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման հույս է հայտնել: «Տարածաշրջանում հակամարտության աղբյուրները արմատախիլ անելու համար շատ կարևոր է, որ մարդիկ հաղորդակցության միջոց գտնեն: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցություն ցուցաբերել խաղաղ կարգավորման և հաշտեցման գործընթացում», - ասել է դեսպանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր