00:00:00

«Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ՍԴ

15:39, 02 հուլիս 2021 Հասարակություն

«Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է Սահմանադրական դատարան: Այդ մասին 24News-ին հայտնել են «Հայաստան» դաշինքից։ «Հայաստան» դաշինքը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ այսօր՝ ժամը 15։00-ին, դաշինքի կենտրոնական շտաբում տեղի կունենա դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ Սահմանադրական դատարան «Հայաստան» դաշինքի մուտքագրված դիմումի վերաբերյալ։ Հիշեցնենք՝ դաշինքը դիմել է ՍԴ՝ հունիսի 20-ին կայացած քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ «ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության ժամանակ 109 618 քաղաքացու անձնագրերը չեն գործել։ Այդ պահին մասնագետները պարզապես լրացրել են տվյալները, չի բացառվում, որ լրացրել են այլ մարդկանց տվյալներ կամ կրկնակի քվեարկություն է եղել: 23 790 քաղաքացու անձնագրերը գործել են, սակայն լուսանկարը չի ցուցադրվել, ինչը բացառում է անձի նույնականացման հնարավորությունը, եթե այդպիսի անհրաժեշտություն առաջանար: 10.993 ընտրող Զինված ուժերի ներկայացուցիչներ էին, և բոլորիս հայտնի է՝ ինչպես են նրանց ուղղորդել կամ ինչպես են նրանք բաց քվեարկել։ Բացի այդ, տեղեկություններ չկան այն մասին, թե որտեղ են նրանք քվեարկել․ քվեարկության գործընթացը գաղտնի է պահվել»,- հայտարարություն էր տարածել դաշինքը:
Ավելի վաղ ԿԸՀ–ն մերժել էր «Հայաստան» դաշինքի՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում–բողոքը։ Դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարել էր, որ դիմելու են նաև ՍԴ՝ պահանջելով նոր ընտրություն կամ մանդատների բաշխման նոր կարգ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր