00:00:00

«Այլևս չի լինելու այն պետությունը, որը կարողանում էր պաշտպանել իր քաղաքացուն». Արտակ Զաքարյան

15:29, 02 հուլիս 2021 Հասարակություն

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը՝ ՀՀ-ն վերածում է ԿԺԴՀ-ի (չշփոթել Կորեայի ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության հետ)։ Շատ հարցերում, Հյուսիսային Կորեան Նիկոլի ԿԺԴՀ-ի համեմատ նորմալ երկիր է, որովհետև մի ամբողջ աշխարհ հախից չի կարողանում գալ։ Կիմ Իր Սենի ժառանգների ԿԺԴՀ-ն չի վաճառվում և չի դավաճանվում, ունի արտաքին բարեկամներ, սեփական երկիրն ու նրա տարածքները պահելու կամք, ունի ինստիտուվիոնալ կարգ և հնարավորություններ, որին նույնիսկ իր թշնամիներն են հարգանքով վերաբերում։ Նիկոլի ստեղծած ԿԺԴՀ-ն՝ կոչվելու է Կապիտուլյանտի Ժողովրդա-Դիկտատորական Համայնք։ Հակիրճ հիմնավորեմ։
ԿԱՊԻՏՈւԼՅԱՆՏԻ՝ անհերքելի փաստ է։ «ԺՈՂՈՎՐԴԱ-» որովհետև անձամբ իրեն ձեռնատու ամեն ինչ կապիտուլյանտն անում է՝ ժողովրդին հարիֆի տեղ դնելով, ժողովրդի անունը չարաշահելով և նրա պահանջներն աղավաղելով։ ԴԻԿՏԱՏՈՐԱԿԱՆԸ դեռ նոր է սկսվելու, նոր թափով, նոր երանգներով ու ծափահարություններով։ Իսկ Հանրապետությունն արդեն դարձնում է ՀԱՄԱՅՆՔ։ Այսինքն՝ այլևս չի լինելու այն պետությունը, որը կարողանում էր պաշտպանել իր քաղաքացուն, իր սահմանների անվտանգությունը, իր միջազգային հեղինակությունն ու զարգացման տեմպերը։ Ահա այսպես է լինում, երբ պետության քաղաքացին, առանց հասկանալու, իրականացնում է թշնամուն ձեռնատու իշխանափոխություն, այնուհետև՝ կրկին առանց հասկանալու, քվեարկում է իր պետությունը, արժանապատվությունն ու անվտանգությունը կործանողի օգտին։ Այնպես որ, բարի գալուստ առայժմ հայաբնակ ԿԺԴՀ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր