00:00:00

Տղամարդկանց 25 տոկոսը ենթարկվել է ֆիզիկական բռնության

14:31, 02 հուլիս 2021 Հասարակություն

Միջազգային Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն, Ուկրաինայում տղամարդկանց ¼-րդը ենթարկվել է փողոցային բռնության։ «Մոտ ամեն չորրորդ տղամարդը Ուկրաինայում հայտնել է, որ ֆիզիկական բռնության է ենթարկվել փողոցում՝ հասուն տարիքում։ Տնային բռնության ենթարկվել է Ուկրաինայի չափահաս տղամարդկանց ընդամենը 6 տոկոսը։ Մի փոքր ավելի շատ տղամարդիկ բռնության ենթարկվել են մանկության կամ պատանեկության տարիներին։ Փողոցային ծեծկռտուքների մեջ ընկել են 31 տոկոսը հարցվածների, բուլլինգի կամ դպրոցում բռնության ենթարկվել է ամեն չորրորդը։ Տանը ապտակի կամ գոտիով ծեծի ենթարկվելու միջոցով բռնության ենթարկվել է հարցվածների 65 տոկոսը»,- ասված է կազմակերպության հրապարակած վիճակագրությունը, որը մեջբերում է «Гордон»-ը։ Հարցվածների 78 տոկոսը կարծում է, որ ֆիզիկական բռնության ակնկալիք ունի անծանոթ տղամարդկանցից՝ փողոցում գտնված ժամանակ, հատկապես՝ հանցախմբերի կամ ուժային կառույցների ներկայացուցիչների կողմից։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր