00:00:00

Նոր մանրամասներ՝ Սիբիրյան խոցի ախտանշաններով Գյումրիի հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների մասին

14:00, 02 հուլիս 2021 Հասարակություն

Սիբիրյան խոց ախտանշաններով Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սիբիրյան խոցի  ախտանիշի մասին կասկածները ի հայտ են եկել հունիսի 30-ին Շիրակի մարզի Անի տարածաշրջանի Իսահակյան բնակավայրում: Իսահակյան գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը տեղեկացրեց, որ գյուղում արձանագրվել է 6 գլուխ խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր անասունի անկում: «Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է հոսպիտալացվել գյուղի 7 բնակիչ:  Ամբողջ հոտը նորից պատվաստվել է սիբիրախտի դեմ: Նոր դեպքեր այս պահի դրությամբ չկան»,-նշել է վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը՝ տեղեկացնելով, որ թեև իրենք պաշտոնական դեռ համապատասխան լաբորատոր փորձաքննության փաստաթուղթ չեն ստացել Սիբիրայն խոցի հաստատման, սակայն  հոսպիտալացված մարդկանց ախտանիշներն ու անասունների անկումը վկայում են դրա մասին: «Կասկածանք կա, բայց հաստատում դեռ չունենք:  Նրանց վիճակն այս պահին նորմալ է»: Հոսպիտալացված հիվանդները անկած անասուններին մորթի ենթարկած ու նրանց միսը մշակած անձիք են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր