00:00:00

Էջմիածնի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

03:59, 02 հուլիս 2021 Հասարակություն

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Հայկաշեն գյուղի 55-ամյա մի բնակիչ թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում: Ոստիկանությունից  հայտնում են, որ տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ոստիկանները հունիսի 25-ին նրա հողամասից հայտնաբերեցին կանեփի 11 բույս և նույն բույսի չորացված ցողուններ ու տերևներ։ Ըստ տանտիրոջ՝ կանեփն ինքն էր ցանել, մշակել և իր օգտագործման համար թմրամիջոց պատրաստել։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր