00:00:00

Երևան-Գյումրի-Երևան երթուղին շուտով կսպասարկի ևս երկու նոր էլեկտրագնացք. Սուրեն Պապիկյան

03:29, 02 հուլիս 2021 Հասարակություն

Երևան-Գյումրի-Երևան երթուղին շուտով կսպասարկի ևս երկու նոր էլեկտրագնացք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը: «Նոր շարժակազմը Հայաստան կմատակարարվի օգոստոսի սկզբին: 2022թ. նույնպես նախատեսվում է համալրում ևս 1 էլեկտրագնացքով: Հիշեցնեմ, որ ՀՀ կառավարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ համագործակցության ու ՀԿԵ և «Տրանսմաշխոլդինգ» ԲԸ միջև կնքված պայմանագրի շրջանակում նախորդ ամիս Հայաստան մատակարարվեցին 27 ուղևորատար վագոններ՝ սպասարկելու Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային ուղևորափոխադրումները»,- գրել է Պապիկյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր