00:00:00

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է նախկին նախագահ Օլանդի հետ

02:29, 02 հուլիս 2021 Հասարակություն

Հունիսի 30-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին։ Քննարկվել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը։ Դեսպանը ներկայացրել է Հայաստանի ու Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ի հայտ եկած անվտանգային ու հումանիտար խնդիրները, այդ թվում՝ Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիների հիմնախնդիրը։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահին՝ Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության և հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր