Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հուլիսի 1-ին հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը:
«Նախ դեսպան Կարապետյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլ Բոդնարին։ Արարողակարգային շփումից հետո տեղի ունեցավ հանգամանալից քննարկում հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին վերաբերող համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։