Ադրբեջանը հայտարարել է, որ հայ փաստաբանների կողմից Բաքվում պահվող գերիների պաշտպանությունն «օրենքով արգելված է»։ Turan գործակալությունը գրում է, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս հայ փաստաբաններին իրավաբանական օգնություն տրամադրել հայերին: «Հայ փաստաբանների պալատը կդիմի Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցներին, Ադրբեջանի փաստաբանների ասոցիացիային և միջազգային կառույցներին` հայ փաստաբանների ժամանումը, Ադրբեջանում նրանց անվտանգությունը ապահովելու և իրավաբանական օգնություն ցուցաբերելու Հայաստանի քաղաքացիներին»,֊գրում է գործակալությունը: Ադրբեջանի «Փաստաբանների միության» նախագահ Անար Բագիրովը Turan- ին ասել է, որ գերատեսչությունը նման հայց չի ստացել: «Ակնհայտ է, որ սա պոպուլիզմ է: Հայաստանի փաստաբանների պալատը, այդպիսի հայտարարություններ արած անձինք քաջատեղյակ են, որ «Փաստաբանների և փաստաբանության մասին» Ադրբեջանի օրենքի համաձայն, Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա փաստաբաններին թույլատրվում է քննարկել դեպքերը միայն միջազգային պայմանագրերին համապատասխան փոխադարձ համաձայնության հիման վրա, որի կողմն է Ադրբեջանի Հանրապետությունը: Մենք Հայաստանի հետ նման պայմանավորվածություն չունենք, ընդհանրապես դիվանագիտական հարաբերություններ չկան», - ասել է Բագիրովը, գրում է գործակալությունը:
Փաստաբան Ալասգար Մամեդլին իր հերթին ասել է, որ Ադրբեջանում փաստաբանությունը վերաբերում է միայն այն փաստաբաններին, ովքեր հանդիսանում են Ադրբեջանի փաստաբանների միության անդամ: «Որպես բացառություն՝ անձը կարող է իր ցանկությամբ լրացուցիչ հրավիրել իրեն ներկայացնող անձին, որը ցանկանում է իրեն տրամադրել իրավական օգնություն: Բայց այս անձը չի կարող գործել՝ որպես պաշտպան գործընթացին»,-ասել է Մամեդլին: