00:00:00

Դանակարահել են Վահրամ Շահինյանի որդուն

19:42, 01 հուլիս 2021 Հասարակություն

Հունիսի 30-ին Երևանում դանակահարվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Նարեկ Շահինյանը։ ՀՀ ոստիկանության  լրատվության ծառայությունից Irakanum.am-ին հայտնեցին,  որ Կենտրոն վարչական շրջանում դանակահարության դեպք երեկ արձանագրվել է։ «Հունիսի 30-ին ժամը՝ 01։45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել քաղաքացի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնեցին ոստիկանությունից՝ հավելելով, որ նյութեր են նախապատրաստվում։ Նշենք, որ Նարեկ Շահինյանը ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանի որդին է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր