00:00:00

«Արցախի տնտեսությունը պետք է սկսի աշխատել». Հայաստանը 8.8 մլրդ դրամ կտրամադրի Արցախին

16:56, 01 հուլիս 2021 Հասարակություն

Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց շարունակել Արցախին աջակցության միջոցառումենրի համար հատկացումները: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ մինչ պատերազմն Արցախը նույնպես եղել է ուշադրության կենտրոնում ու ունեցել են միջպետական վարկի տրամադրման եղանակով Արցախի խնդիրների լուծմանը աջակցություն: Նրա խոսքով՝ առաջարկվում է շուրջ 8,8 միլիարդ դրամ գումար հատկացնել Արցախին, որից 1,2 միլիարդ դրամը կօգտագործվի բնակիչների կողմից կոմունալ վճարների վճարման համար, իսկ մնացածը միջպետական վարկի տրամադրման շրջանակում կհատկացվի Արցախին: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նոյեմբերի 9-ից հետո իրականացվել է շուրջ 14 ծրագիր, ծախսվել է 53 միլիարդ դրամ: Նա նշեց՝ վերականգնման ծրագրերը պետք է փոխարինվեն զարգացման ծրագրերով, որպեսզի Արցախի տնտեսությունը սկսի աշխատել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր