00:00:00

Մեկնարկել է զորացրման գործընթացը. Հայաստանի ՊՆ

16:05, 01 հուլիս 2021 Հասարակություն

Հուլիսի 1-ին մեկնարկել է ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետն ավարտած զինծառայողների զորացրման գործընթացը: ՊՆ-ից  հայտնում են, որ ՀՀ զինված ուժերում զինծառայողների զորացրման գործընթացի հետ կապված դիմումներին, բողոքներին և առաջարկություններին օպերատիվ արձագանքելու և ընթացք տալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել զինված ուժերի գլխավոր շտաբի «Վստահության գիծ» ծառայություն և ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով։ «Վստահության գիծ» ծառայությունը գործում է աշխատանքային օրերին, ժամը 09.00-ից 21.00-ը՝ 85-01, 85-02 և 85-03 անվճար հեռախոսահամարներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր