00:00:00

Ես համոզված եմ, որ երկար ժամանակ մենք Արցախում ունենալու ենք ռուս խաղաղապահներ. Արտակ Բեգլարյան

15:44, 01 հուլիս 2021 Հասարակություն

Ես միանշանակ կարծում եմ, որ ռուս խաղաղապահների ու ընդհանրապես խաղաղապահների ներկայությունն Արցախում 5 տարով չէ սահմանափակված: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
«Թե լուծումներն ինչպիսին կլինեն, ժամանակը ցույց կտա, նաև գերտերություններն իրենց գործողություններով ցույց կտան: Բայց ես համոզված եմ, որ երկար ժամանակ մենք ունենալու ենք այստեղ ռուս խաղաղապահներ, որոնք երաշխավորելու են մեր անվտանգությունը: Իհարկե մեր ՊԲ-ն, մեր զինված ուժերն իրենք իրենց մասով երաշխավորում են ու ժամանակի ընթացքում շատ ավելի արդյունավետորեն է երաշխավորելու»,-ասել է նա: «Բայց մեր օրակարգը խաղաղ բանակցային, քաղաքական գործընթացով մեր անվտանգության երաշխավորումն է, որին հուսանք Ադրբեջանը պատրաստ կլինի»,-հավելել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր