00:00:00

Մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը․ Օրակարգում 34 հարց է, որից 31-ը չի զեկուցվում. Եվս երկու հարց գաղտնի է (ուղիղ)

13:05, 01 հուլիս 2021 Հասարակություն

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 1-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 36 հարց, որից 31-ը չի զեկուցվում: Եվս երկու հարց գաղտնի է: Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը. -              «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, -              Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին, -              Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին, -              Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա նոր կամրջի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը հավանություն տալու մասին եւ այլ հարցեր:   https://www.youtube.com/watch?v=aRkncUDxuAw

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր