00:00:00

Ռոմանոս Պետրոսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

13:17, 01 հուլիս 2021 Հասարակություն

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Նախարարությունից  հայտնում են, որ մախարարի պաշտոնակատարը ներկայացրել է 2021 թվականի ապրիլի 27-ից ապրիլի 29-ը ներառյալ Արարատի մարզի 7 խոշորագույն ձկնաբուծական տնտեսությունում ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության նկատմամբ իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն։ Նախարարի պաշտոնակատարը խնդրել է գլխավոր դատախազի հանձնարարականը ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելու և համապատասխան ընթացք տալու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր