00:00:00

«Մեզ մի ասեք` ինչ անել». Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը կատակել է լրագրողի հետ

22:59, 30 հունիս 2021 Հասարակություն

ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կատակել է, երբ թուրք լրագրողը խնդրել է նրան մեկ այլ տեղ զբաղեցնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ լուսանկարման արարողության ժամանակ: Նախարարները կանգնել են Ռուսաստանի և Թուրքիայի դրոշների ֆոնին, այդ պահին թուրք լրագրողներից մեկը Լավրովին խնդրել է կանգնել հատակին արված կարմիր նշանի վրա, որպեսզի Ռուսաստանի դրոշը հստակ երևա, հաղորդում է vz.ru-ն: Լավրովն այս խնդրանքին պատասխանել է կատակով.«Դուք տեսնում եք այն, ինչ տեսնում եք: Մեզ մի ասեք` ինչ անել»: Հայտարարությունը զվարճացրել է պատվիրակության անդամներին և լրագրողներին, Չավուշօղլուն ավելացրել է, որ իրեն դուր է եկել ՌԴ նախարարի կատակը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի Անթալիայում բանակցություններ կվարի թուրք պաշտոնակցի` Մևլութ Չավուշօղլուի հետ, որոնց ընթացքում կքննարկի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը: «Իրավիճակը Հարավային Կովկասում ևս մեկ կարևոր թեմա կդառնա ՌԴ-ի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցություններում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մեկնաբանելով Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված հռչակագիրը` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան ճիշտ չի համարում խառնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված հարցերը տարածաշրջանի պետությունների արտաքին կապերի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր