00:00:00

Դեռևս որոշված չէ, ով պետք է նշանակվի ԱԳ նախարար, որ նորից վախվորած չթողնի ու փախնի. Հակոբ Ասլանյան

22:29, 30 հունիս 2021 Հասարակություն

Գուցե նախկին արտգործնախարարը չուզեցավ ինչ-որ ձևով երկրի համար պատասխանատվություն վերցնել իր վրա: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով ստորագրվելիք փաստաթղթին, նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հայտարարություններին և երկրում ստեղծված իրավիճակին: «Մենք մեզանով երկիրը հանելու ենք այս վիճակից։ Դեռևս որոշված չէ, ով պետք է նշանակվի արտգործնախարար, որ նորից մեկը վախվորած չթողնի ու փախնի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է փոխարտգործնախարար Ավետ Ադոնցի այն հայտարարությանը, որ Հայաստանի իշխանությունները հանել են օրակարգից ԼՂ հարցը և  Նիկոլ Փաշինյանի միանձնյա կառավարումը անկանխատեսելիություն է առաջացնում արտաքին քաղաքականության մեջ, Ասլանյանը ասաց, որ դա Ադոնցի իրավունքն է, ինչ ուզում է՝ թող ասի։
Սյունիքում և Գեղարքունքում ստեղծված սահմանային իրավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ասլանյանը նշեց․ «Այդ սահմանային հարցերը նոր չեն առաջացել, դրանք 70-80 տարվա պատմություն ունեն։ Դրանք խորհրդային  շրջանից դեռևս ճշտված չեն եղել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր