00:00:00

«Ոչ ոք շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետագա զարգացմամբ. դա հասկանում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները». Պուտին

20:49, 30 հունիս 2021 Հասարակություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ամենամյա ուղիղ կապի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին` ընդգծելով, որ ոչ ոք շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետագա զարգացմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ռուսաստանն իր դերակատարումն է ունեցել այս ճգնաժամի կարգավորման գործընթացում, ոչ ոք շահագրգռված չէ դրա զարգացման հարցում: Անհնար է ամբողջ ժամանակ ապրել այն անհանգստությամբ, որ հակամարտությունը կվերսկսվի: Դա հասկանում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները: Բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, կան մի շարք հարցեր»,-ՌԴ նախագահի խոսքը մեջբերել է kp.ru-ն: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր