00:00:00

Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել

20:00, 30 հունիս 2021 Հասարակություն

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության արդյունքում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել։ Գասպարյանը հունիսի 18-ին հրավիրվել է դատախազություն՝ բացատրություն ներկայացնելու։ NEWS.am-ին Դատախազությունից հայտնեցին, որ դատարանի որոշումով Վլադիմիր Գասպարյանի գույքի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց։ «Հաշվի առնելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության գաղտնիությունը՝ այլ անձանց պատկանող գույքերի նկատմամբ իրականացվող ուսումնասիրության վերաբերյալ տվյալներ չեն կարող տրամադրվել»,- ասացին Դատախազությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր