00:00:00

Փաշինյանի նենգ խաղը. նա որոշել է զորացրելով՝ վերջնականապես ազատվել Գրիգորի Խաչատուրովից

19:19, 30 հունիս 2021 Հասարակություն

168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին զորացրելու են, նրա պայմանագիրը չեն երկարացնում: Նշենք, որ նոյեմբերի 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունից հետո 168.am-ը տեղեկություն հրապարակեց, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր էր գրել, և, որ պատճառը Տավուշի հատվածում ինչ-ինչ տարածքների հանձնումն էր։ Եվ մեր այդ հրապարակումը բնավ անհիմն չէր: Իրականում եռակողմ հայտարարության սկզբում, որը հրապարակել էր «Սպուտնիկ-Արմենիան», եղել է հիշատակում Տավուշի մասին՝ երկրորդ կետում․ «Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»: Իհարկե, կարճ ժամանակում վերոնշյալ հատվածը հանվել էր եռակողմ հայտարարությունից, սակայն, ինչպես վերջերս համոզվեցինք Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի և հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, ըստ էության, Տավուշի մարզից տարածքների հանձնումը մնացել էր բանավոր պայմանավորվածությունների տիրույթում, որն արդեն, կարելի է ասել, «թղթի վրա է»: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր