00:00:00

Միհրան Հակոբյանը տուժող է ճանաչվել՝ ավտոմեքենայի տակ նռնակ պայթեցնելու քրեական գործով

19:06, 28 հունիս 2021 Հասարակություն

ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի տակ նռնակ պայթեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հակոբյանը և ևս մեկ քաղաքացի, որի ավտոմեքենան նույնպես վնասվել էր պայթյունից, ճանաչվել են տուժող։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 22-ի առավոտյան Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի տակ նռնակ է պայթեցվել։ Միհրան Հակոբյանը նշված դեպքը որակել էր որպես իրեն լռեցնելու փորձ՝ վստահեցնելով, որ դա չի ստացվելու։ Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, այն է՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով և պատճառել է խոշոր չափի վնաս։ Քրեական գործն ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր