00:00:00

Իմքայլական պատգամավորի եղբայրը սկանդալային գրառումներ է արել արցախցիների ու եկեղեցու մասին

18:04, 28 հունիս 2021 Հասարակություն

Իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի եղբայրը՝ Ալեքսանդր Բաղդասարյանը, լուսանկար է հրապարակել իր էջում ու գրել. «Երևանս առանց ղարաբաղցիների»: Ավելի ուշ նա ևս մեկ գրառում է արել. «Ամբողջ խնդիրը Հայաստանի պետականության, չկայացած ինստիտուտների մեջ է, բանկային համակարգից մինչև նախարարություններ քաղաքականացված է: Ես էս 25 տարի է ասում եմ, մինչև այս եղած "սև" համակարգը արմատային չփոխվի, ով լսի պաշտոնը խիար ա, աղը վերցնելու է վազի պաշտոնի, ոնցոր և եղավ հեղափոխությունից հետո, չկարևորելով հեղափոխության արժեքները: Ի դեպ եկեղեցին այսօր ձեզ վառ ապացույց, որը 1720 տարի մանր մանր քաղաքականացվելով քանդում է Հայոց պետականությունը:
Միակ մեր փրկությունը, եթե ինսիտուտները անկախ քաղաքական իշխանություններից ճիշտ և մակարդակով իրենց առաքելությունը իրականացնեն: Եվ այո, ժողովուրդն ընտրել է այն քաղաքական ուժը, որ կբուժի այս քաղցկեղը մեր երկրի: Հա, ու զոմբին հերդ ա ԱՐԱ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր