00:00:00

Երևան-Մեղրի ճանապարհին «Mercedes»-ը ընկել ձորակը, վարորդը հոսպիտալացվել է

13:29, 28 հունիս 2021 Հասարակություն

Հունիսի 28-ին՝ ժամը 01։23-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կմ-ին «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` է. Խ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր