Ռազմիկ Թևոնյանի նկատմամբ վարույթը հարուցվել է հունիսի 18-ին, իսկ Մարտիկ Թևոնյանի նկատմամբ՝ հունիսի 22-ին:
Կայքը գրել էր, որ Ռազմիկ Թևոնյանն Արարատի մարզպետի պաշտոնն ստանձնել է 2020թ. դեկտեմբերի 10-ին: Մարզպետ նշանակվելուց առաջ Ռ. Թևոնյանը եղել է «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ի տնօրենը, սակայն պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ մարզպետը դեռ շարունակում է լինել գործարանի տնօրեն, թեև օրենքը համատեղելիությունն արգելում է: Ի դեպ, գործարանի տնօրենի պաշտոնն Արարատի ներկայիս մարզպետը զբաղեցնում է 2004թ.-ից: