00:00:00

«Ընդհանրապես չօգտագործել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը». Ալիևի նոր պահանջները

23:07, 26 հունիս 2021 Հասարակություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն հայտարարել է, թե «Հայաստանը միայն մեկ ճանապարհ ունի՝ նորմալ հարաբերություններ հաստատել հարևանների հետ և հրաժարվել տարածքային պահանջներից», հաղորդում է Interfax-ը: «Հայաստանը միայն մեկ ճանապարհ ունի ՝ նորմալ հարաբերություններ հաստատել հարևանների հետ և հրաժարվել տարածքային պահանջներից, և ընդհանրապես չօգտագործել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը», - ասել է Ալիևը շաբաթ օրը ադրբեջանական բանակի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով` «Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի, և ԼՂ հակամարտություն գաղափար գոյություն չունի»: «Ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ այդ մասին և ուզում եմ մեկ անգամ ևս ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, Հայաստանը պետք է ճանաչի դա և աշխատի մեզ հետ սահմանների որոշման ուղղությամբ», - ասաց Ալիևը: Նրա խոսքով՝ պետք է ստեղծվի սահմանների սահմանազատման աշխատանքային խումբ և աշխատանքներ տարվեն խաղաղության համաձայնագիր պատրաստելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր