00:00:00

«Իշխանությունները Հայաստանի և Արցախի համար կարևորագույն այս հարցի մասին կցկտուր ձևակերպումներ են հնչեցնում»․ Տ․ Աբրահամյան

22:45, 26 հունիս 2021 Հասարակություն

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քարոզարշավի ընթացքում, տարբեր հարթակներում ինձ ամենաշատը հնչող հարցադրումներից էր՝ ինչպե՞ս եք տեսնում Արցախի հարցի կարգավորման գործընթացը, ո՞ր կետից պետք է սկսել, ինչի՞ հիման վրա և այլն։ Թվում է, թե դա մարդկանց հետաքրքրությունների առաջնային պլանում պետք է լինի, սակայն կարծում եմ, որ ոչ։ Գործող իշխանություններն իրականում Հայաստանի և Արցախի համար կարևորագույն այս հարցի մասին կամ չեն խոսում կամ ինչ-որ կցկտուր ձևակերպումներ հնչեցնում։ Իսկ հանրային պահանջ էլ չկա՝ հստակեցնելու կամ հասկանալու, թե ինչ է անելու իշխանությունն այս գործընթացի առնչությամբ։
Իշխանությունը, իհարկե, այս հարցի հետ կապված ունի դիրքորոշում, որը հրապարակային չի հնչեցնելու։ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների տեսակետներն այս հարցում, որոշակի դետալային տարբերություններով, համընկնում են՝ Արցախի խնդիր չկա, հարցը փակված է։ Ովքեր կարծում են, որ Արցախի հարցը կամ դրա կարգավորումը միայն արցախահայությանն է վերաբերվում, չարաչար սխալվում են։ Արցախի հարցն ուղիղ կապ ունի Հայաստանի և Հայաստանում ապրող ցանկացած հայի անձնական անվտանգության հետ և թեմայի այսպիսի անփառունակ փակումը ուղիղ սպառնալիք է յուրաքանչյուրիս համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր