00:00:00

Կոլումբիայի նախագահին տեղափոխող ուղղաթիռը հարձակման է ենթարկվել

22:28, 26 հունիս 2021 Հասարակություն

Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն ասել է, որ իրեն ու մի քանի բարձրաստիճան պաշտոնյայի տեղափոխող ուղղաթիռը հարձակման է ենթարկվել Վենեսուելային սահմանակից հարավային Կատատամբո շրջանում: Սա նախագահական ուղղաթիռի վրա հարձակման հազվադեպ դեպք է, գրում է Associated Press-ը: Դուկեն ասել է, որ ուղղաթիռում գտնվող բոլոր մարդիկ անվտանգ են, այդ թվում` ինքը, պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոն, ներքին գործերի նախարար Դանիել Պալասիոսը եւ Հյուսիսային Սանտանդեր նահանգի նահանգապետ Սիլվանո Սերանոն: Նա հայտնել է, որ ուղղաթիռի սարքավորումներն ու հնարավորությունները «կանխել են մահվան ելքը»: Նախագահի կողմից հրապարակված տեսանյութում  Կոլումբիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի վրա փամփուշտի մի քանի անցք է երեւում: Կոլումբիայի նախագահը չի նշել հարձակման ժամանակը կամ թե ով է, իր կարծիքով, իրականացրել այն, բայց հայտնի է, որ գործել է մի քանի զինված խմբավորում:
Դուկեն հայտարարել է, որ «վախկոտ» հարձակումն իրեն չի ստիպի դադարեցնել թմրանյութերի ապօրինի շրջանառության, ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարը: Կուկուտայում, դեպի ուր ուղեւորվում էր ուղղաթիռը, արդեն ահազանգ էր հայտարարվել այն բանից հետո, երբ հունիսի 14-ին ռազմաբազայում ականապատ ավտոմեքենա էր պայթել, որի արդյունքում վիրավորվել էր 36 մարդ՝ ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր