00:00:00

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» հոսպիտալացված 23 հիվանդից 15-ը այսօր դուրս է գրվել. ԱՆ

21:59, 26 հունիս 2021 Հասարակություն

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» հոսպիտալացված 23 հիվանդից 15-ը (11 երեխա և 4 մեծահասակ) այսօր դուրս է գրվել: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։ Մնացած 8 հիվանդի բուժումը շարունակվում է, նրանց վիճակը գնահատվում է թեթև՝ դրական դինամիկայով:
Նախորդ օրը երեկոյան չհոսպիտալացվածները վերադարձել են Տավուշի մարզ, որտեղ նրանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն: Երեխաներից մեկն ունեցել է սրտխառնոց և փսխում, որի պատճառով հոսպիտալացվել է «Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում», նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության: Վերցված նմուշների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր