00:00:00

Թուրքիայում մարդու իրավունքները սարսափելի վիճակում են. Ավստրիայի կանցլեր

19:33, 26 հունիս 2021 Հասարակություն

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ԵՄ գագաթնաժողովից առաջ ունեցած ելույթում անդրադարձել է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման թեմային: Կուրցը նշել է, որ Թուրքիայում մարդու իրավունքները սարսափելի վիճակում են և դրանց վրա Եվրամիությունը չի կարող աչք փակել: Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է աջակցի այն երկրներին, որոնք ընդունում են փախստականներին: «Մենք փախստականների հոսքը դեպի Եվրոպա կանխելու համար ցանկանում ենք, որ վերջիններս մնան հարևան երկրներում»,-ասել է Կուրցը: Նշենք, որ ԵՄ գագաթնաժողովում քննարկվելու է Թուրքիայի ու Եվրամիության միջև Մաքսային միության համաձայնագրի և միգրացիոն համաձայնագրի վերաբերյալ մի շարք հարցեր: Աղբյուր`    Ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր