00:00:00

Հայկական հոգեբանություն. Ավետիք Իշխանյան

19:09, 26 հունիս 2021 Հասարակություն

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ Կարդացի,որ արմավիրցիները զրկված են ոռոգման ջրից և փակել են ճանապարհը։ -Ի՞նձ ինչ, թող արմավիրցիները մտածեն այդ մասին։ Զարմացա՞ք․․․ Արցախը վտանգված է։ -Ի՞նձ ինչ, թող ղարաբաղցիները մտածեն դրա մասին։ Համ էլ դրանցից պրծանք, էլ էրեխես չի գնա Ղարաբաղ ծառայելու։ Թշնամին մտել է Սյունիք։ -Ի՞նձ ինչ, հո դրա համար կռիվ չե՞նք անելու։ Թշնամին մտել է Գեղարքունիք, գերևարել մեր զինվորներին։ -Ի՞նձ ինչ, իմ տղերքը վաղուց Ռուսաստանում են։ Սևանը կանաչում, ճահճանում է; -Ի՞նձ ինչ, էլ Սևան չեմ էթա, հեսա Թուրքիայի հետ լավ կլնենք , կեթամ Անթալիա։ Ախր, Հայաստանն է կործանվում։ -Արա , ախպոր պես, հոպար ջան, սրտիդ մեռնեմ, էտի քեզի պե՞տք ա, քո մասին մտածի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր