00:00:00

Սուրեն Պապիկյանը թող գա, եթե էդքան նախարար տղա ես, հել արի

18:34, 26 հունիս 2021 Հասարակություն

Արմավիրի մարզում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մարզի 13 գյուղերի բնակիչներ շարունակում են Արմավիր տանող ճանապարհը՝ Հովտամեջ գյուղի մոտ, փակ պահել:Նրանք պահանջում են լուծել ոռոգման ջրի բացակայության խնդիրը, պահանջում լուծումներ: «Ոչ էլ տեղյակ են պահել, որ ջուր են կտրելու, մարդիկ իրենց ապրանքը հողն են դրել, ջուր չկա: Մինչեւ հիմա մեկը չի եկել լսի մեր խնդիրը, ասել են՝ կգան, մարդ չկա»,- բողոքեցին բնակիչները: Ըստ նրանց, արդեն մեկ շաբաթ է՝ ոռոգման ջուր չունեն չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել: Քիչ առաջ նաեւ ոստիկանների ու քաղաքացիների միջեւ միջադեպ գրանցվեց, սկսեցին հրմշտել իրար : Բողոքի մասնակիցները փորձում էին ոստիկաններին հանդարտեցնել՝ մեղադրելով տարեց մարդկանց քաշքշելու համար: «Մարզպետին կանչեք, թող գա, նախարար Սուրեն Պապիկյանը թող գա, եթե էդքան նախարար տղա ես, հել արի, քո ժողովուրդն ենք, քեզ ենք ընտրել արա, ոստիկա՞ն եք ուղարկում, որ կռիվ անենք, մենք թուրքի հետ ենք կռվել»,- ասաց բողոքի մասնակիցներից մեկը: Ցուցարարների հետ հանդիպման եկավ Էջմիածնի ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Արամ Սարգսյանը ասաց՝ հասկանում է բնակիչներին, բայց ոչ մեկ ապահովագրված չէր, որ կանալում խնդիր, վթար կառաջանա: Նա վստահեցրեց, որ կանալը վերականգնվելու է, հիմա շինարարություն է գնում, երեկոյան ջուր կլինի: Նա նաեւ ասաց, որ կանալների 50 տոկոսից ավելին 60-ականների կանալներ են, ինչ հնարավոր է պատկան մարմինների կողմից կազմակերպվում ու վերանորոգվում են: Բնակիչները հետաքրքրվեցին նաեւ, թե իրենց վնասները ով է հատուցելու, պատասխան չեղավ: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր