00:00:00

Եթե դու ազգ ես, որը ցեղասպանություն է տեսել Թուրքիայի կողմից, ապա պետք է զգույշ լինես. քեզ բարեկամ է պետք. ՀՀ նախագահ

21:37, 23 հունիս 2021 Հասարակություն

Կարծում եմ, որ մենք պետք է շատ խոր հարաբերություններ ունենանք Եվրամիության և արևմտյան այլ երկրների հետ. Մենք Ռուսաստանի հետ ունենք երկար, շատ սերտ, պատմական հարաբերություններ: Այս մասին Իսպանական հեղինակավոր El Pais պարբերականին տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Եթե դուք ազգ եք, որը ցեղասպանության պատմություն է ունեցել հարևանի՝ Թուրքիայի հետ, ապա պետք է շատ զգույշ լինեք: Քեզ բարեկամ է պետք: Երկար տարիներ Ռուսաստանը այդ բարեկամն է, և մյուսները դա հասկանում են: Մենք Ռուսաստանի հետ ունեցել ենք խոր ու ամուր հարաբերություններ և կշարունակենք ունենալ, բայց դրանում ոչ մի հակասություն չկա, քանի որ Հայաստանը լավ և խոր հարաբերություններ ունի նաև ԵՄ-ի հետ»,-ասել է նա: Հարցին, թե շարունակո՞ւմ է Ռուսաստանը լինել նույնքան լավ բարեկամ, որքան նախկինում, ՀՀ նախգահը պատասխանել է. «Ովքե՞ր կարող են դա գնահատել: Նախագահները նախագահների հետ քննարկումներու՞մ: Մարդիկ մարդկանց հե՞տ... Բարեկամության, նույնիսկ ընտանեկան հարաբերությունների մասին պետք է հոգ տանել: Յուրաքանչյուր հարաբերություն պահանջում է ժամանակ, ջանք և քրտնաջան աշխատանք՝ այն կենդանի, արդյունավետ և օգտակար պահելու համար»: Ի՞նչ եք կարծում, բավարա՞ր չափով եք հոգ տարել, հարցին էլ պատասխանել է. «Մենք կարող ենք անել ավելին մեր հարաբերություններում՝ ոչ միայն Ռուսաստանի հետ: Մենք կարող ենք և պետք է անենք ավելին նաև Եվրոպայի հետ: Հատկապես Հայաստանի պարագայում, որը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ, միլիոնավոր հայրենակիցներ ունի Սփյուռքում, պետք է ավելի ակտիվ աշխատենք: Սա հենց այն է, ինչ խորհուրդ եմ տալու հաջորդ կառավարությանը՝ լինել ավելի ակտիվ և լսել բարեկամներին՝ նրանց հետ ավելի արդյունավետ աշխատելու նպատակով: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Հայաստանին ուղղված միջազգային աջակցությունը նվազել էր՝ համեմատած 1990-ականների սկզբին տեղի ունեցած ղարաբաղյան առաջին պատերազմի հետ, որտեղ հայկական բանակը հաղթանակ տարավ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր